8281 դիտում
10:33 25-09-2015
Հակառակորդը թուրքական արտադրության TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք է կիրառել հայկական դիրքերի ուղղությամբ. ԼՂՀ ՊՆ
Սեպտեմբերի 24-ին և լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացանք, որ նշված ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 260 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82 մմ-ոց ականանետերից ու ՌՊԳ-7, ՀԱՆ-17 և ՍՊԳ-9 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4000 կրակոց: Վերոնշված զինատեսակներից բացի, հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև թուրքական արտադրության TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք:
ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում` հակառակորդի ակտիվությունը ճնշվել է:
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Նմանատիպ նյութեր
5984 դիտում
10:25 01-10-2015
Հակառակորդը կրկին կիրառել է TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք. ԼՂՀ ՊՆ
3845 դիտում
10:21 12-10-2015
Հակառակորդը TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանքից 17 արկ է արձակել. ԼՂՀ ՊՆ
Այս բաժնից
856 դիտում
21:35 29-01-2025
Իսրայելը կազատի 110 պաղեստինցի բանտարկյալների
1840 դիտում
18:32 29-01-2025
Վանա լճում ջրի մակարդակն օր օրի իջնում է
976 դիտում
22:54 28-01-2025
Ադրբեջանում ՌԴ դեսպանը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ