211652_close_icon
views-count1884 դիտում article-date 18:05 28-02-2017

‹‹Ուրիշին սևացնելով մենք բնավ չենք բյուրեղանում››: Է. Շարմազանով

Հարգելի խորհրդարան, Մի քանի օրից կմեկնարկի խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որտեղ հուսով եմ առաջնայինը կլինի պայքարը ոչ թե անձերի, այլ գաղափարների միջև: Խորհրդարանական ընտրարշավի դերակատարներից յուրաքանչյուրը կփորձի հանրությանը ներկայացնել իր ծրագրային առաջնահերթությունները: Հանրապետականը հանրությանը ներկայանալու է մրցունակ քաղաքական թիմով, իրատեսական ու հավակնոտ ծրագրերով, որը զերծ կլինի ականջահաճո խոտումներից: Հաշվի առնելով տարածաշրջանում առկա մարտահրավերները, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրականացվող ապակայունացնող քայլերը, անվտանգության համակարգի ամրապնդումն ու զարգացումը շարունակում է Հայաստանի համար մնալ ամենաառաջնահերթ հիմնահարցը: Հենց դա է պատճառը, որ Հանրապետականն ընտրություններին մասնակցելու է ‹‹Անվտանգություն և առաջընթաց›› կարգախոսով: Հավելեմ, որ առանց անվտանգության կայուն համակարգի չի կարող լինել ո′չ ժողովրդավարական զարգացում, ո′չ էլ տնտեսական առաջընթաց: Հարգելի խորհրդարան Այս տարիների և, մասնավորապես, վերջին ամիսների ընթացքում մենք ամրապնդել և տեխնիկական վերազինում ենք իրականացրել առաջնագծում, որի վառ ապացույցն է Ադրբեջանի ձախողված դիվերսիայի փորձը: Անվտանգության համակարգի ամրապնդումն, այո′, մեր առաջնահերթությունն է: Ինչպես և սպասվում էր մեր կարգախոսն ունեցավ նաև քննադատողներ: Դա բնական է: Բազմակարծություն է, բայց այստեղ ավելի արդարացի է հիշել Թետչերի խոսքը. ‹‹Եթե իշխանությունները նույնիսկ քայլեն գետի վրայով կգտնվեն ընդդիմադիրներ, որոնք դա կբացատրեն իշխանությունների լողալ չիմանալով››: Եվ վերջում, հարգելի գործընկերներ, կոչ եմ անում յուրաքանչյուրիս ստորադասել կուսակցական շահը և առաջնորդվել Հայրենիքի շահի գերակայությամբ: Զերծ մնանք հայհոյանքից ու վիրավորանքից: Ուրիշին սևացնելով մենք բնավ չենք բյուրեղանում: Շնորհակալ եմ ուշադրության համար:

Նմանատիպ նյութեր