211652_close_icon
views-count8654 դիտում article-date 14:03 28-02-2017

Մեծամորի ատոմակայանը կառուցվել է այնպես, որ այն կարողանա դիմանալ 9 մագնիտուդ ուժգնություն ունեցող երկրաշարժին

Մեծամորի ԱԷԿ-ը սկսվել է կառուցվել 1969 թ-ին։ Բաղկացած է 2 բաղադրիչից, առաջինը սկսել է շահագործվել 1976 թ-ի դեկտեմբերի 22-ին, իսկ երկրորդը՝ 1980 թ-ի հունվարի 5-ին։ Կայանը կառուցվել է երկու ՋՋԷՌ-440 մոդելի Վ-270 միջուկային ռեակտորներից, որոնք ստանդարտ Վ-230 մոդելի սեյսմիկորեն արդիականացված տարբերակն են։ Կայանը կառուցվել է այնպես, որ այն կարողանա դիմանալ 9 մագնիտուդ ունեցող երկրաշարժին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն գտնվում է սեյսմիկ ոչ կայուն գոտում, որի սեյսմիկ կայունությունը 8 մագնիտուդ է։ Ատոմակայանի առաջին և երկրորդ բաղադրիչները հավասարաչափ ունեն 407.5 ՄՎտ ուժգնություն, արդյունքում ապահովելով 815 ՄՎտ հզորություն։ Բայց 20 տարում ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդը որոշում կայացրեց ատոմակայանի աշխատանքի դադարեցման մասին։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, Հայաստանի Հանրապետությունը էներգիայի պակասի պատճառով լուրջ խնդիրներ ունեցավ, ինչի արդյունքում պետության կառավարությունը որոշեց վերագործարկել ատոմակայանի երկրորդ մասը։ Այսպիսով, կայանի երկրորդ մասը 5-6 տարի չգործելուց հետո սկսեց իր բնականոն աշխատանքը 1995 թ-ի Նոյեմբերի 5-ին, որը հանգեցրեց Հայաստանի Հանրապետության էներգիայի պաշարների կտրուկ մեծացմանը։ Մեծամորի ատոմակայանը գտնվելով ընդամենը 16 կմ հեռավորության վրա հայ-թուրքական սահմանից, նրա միջավայրի խնդիրները շատ կարևոր նշանակություն ունեն Հայաստանի, ինչպես նաև Թուրքիայի համար։ Եվրոպական Միությունը մեկ անգամ չէ, որ ցուցաբերել է իր անհանգստությունը այս հարցում։ Նախկինում բազմաթիվ առաջարկություններ են եղել ատոմակայանի գործունեությունը դադարեցնելու հետ կապված, բայց, քանի որ այն շատ մեծ նշանակություն ունի Հայաստանի համար, Հայաստանի կառավարությունը որոշեց, որ այն պետք է աշխատի այնքան ժամանակ, քանի դեռ նորը չի կառուցվել։ Ճառագայթումը այն լուրջ խնդիրներից մեկն է, որ ատոմակայանը կարող է առաջացնել, բայց դիզայնի լուծումները այնպիսին են, որ երաշխավորում են ատոմակայանի անվտանգությունը։

Նմանատիպ նյութեր