211652_close_icon
views-count41923 դիտում article-date 15:03 27-02-2017

64-ամյա քաղաքացին իր շնորհակալությունն է հայտնում Էրեբունու բժիշկներին՝ ասելով. «Նրանց շնորհիվ կարող եմ արդեն կնոջս հետ սիբեխ հավաքելու գնալ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 2 ամսից ավելի է, Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի Արտենի գյուղի բնակիչ, 64-ամյա Ֆահրադ Ֆահրադյանը կարողանում է ազատ տեղաշարժվել՝ շնորհիվ իրեն բուժող բժիշկների։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Ֆ. Ֆահրադյանն ասում էր. «Առաջին հերթին, շնորհակալությունս եմ հայտնում «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկ Պողոսյանին, նրա երիտասարդ օգնական Սարգսին, մեր համայնքի ղեկավար Գեղամ Խլղաթյանին, ինձ թև ու թիկունք կանգնած համագյուղացիներիս։ Երկար տարիներ խնձորակս մաշվել էր և չէի կարողանում տեղաշարժվել։ Չգիտեի՝ ում դիմեի։ Ի վերջո, կարողացա ուղեգիր ձեռք բերել և այդ ուղեգրով ճանապարհորդեցի դեպի «Էրեբունի» հիվանդանոց, որտեղ էլ արժանացա մարդկային բարձր հատկանիշներով օժտված բժիշկների բարի վերաբերմունքին։ Վիրահատությունն անցկացնելուց հետո հիմա արդեն ինձ լավ եմ զգում, էնքան լավ, որ հիշում եմ՝ կնոջս՝ 61-ամյա Նորա Գրիգորյանի հետ ոնց էինք մանկապարտեզի տարիքում թռվռացել Արտենիի դաշտերում։ Եթե չամաչեմ, Նորայիս հետո էլի կգնամ դաշտերը սիբեխ հավաքեմ։ Ամենայն հայոց բանաստեղծ Թումանյանի ասած՝ «Նորայիս կառնեմ, բուժվածս ոտքով յայլաները կգնամ։ Ինչքան էլ ասեմ, չի բավականացնի։ Կրկին անգամ շնորհակալությունս եմ հայտնում «Էրեբունի« բժշկական կենտրոնի ողջ անձնակազմին, որոնք, իրոք, հավատարիմ մնացին Հիպոկրատի երդմանը, և, իրոք, ճիշտ է ասված, որ լավ հարևանը հեռու բարեկամից հազար անգամ ավելի սրտացավ է։ Այս դեպքում, կրկին անգամ շնորհակալություն եմ հայտնում մեր համայնքի ղեկավարին, համագյուղացիներիս ու ինձ սատար կանգնող մարդկանց։ Իսկ Դավիթ Ասատրյանի մասին, ինչքան էլ ասեմ, խոսքերն ավելորդ են։ Սասնա Դավթի նման սուրն առել, հիվանդասենյակիցս տեղ չէր գնում։ Ուզում եմ նաև խոսքս ուղղել սահմանն անառիկ պահող զինվորներին. Դո՛ւք եք մեր հացի աղը, դու եք մեր տան ապավենը։ Թող սահմանին կանգնած ոչ մի զինվորի ծնող չսգա, իսկ արցունքներն էլ թող լինեն միայն ուրախության, որ էդ թառլան տղերքը սահմանն անառիկ պահելուց հետո զորացրվում են տուն։ Աստված ինձ բուժող բժիշկներին, համագյուղացիներիս ու զինվորներին երկար տարիների առողջություն տա ու կյանքում միշտ լինեն անփորձանք»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր