211652_close_icon
views-count3376 դիտում article-date 09:14 26-02-2017

Խոտածածկ տարածքներում առաջացած բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել

Փետրվարի 25-26-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես ` Մեղրի-Ագարակ ավտոճանապարհի 3րդ կմ-ի մոտակայքում այրվել է մոտ 2 հա խոտածածկույթ, Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածի 2-րդ կմ-ին՝ մոտ 3000 քմ, Տավուշի մարզի Կողբ գյուղի սկզբնամասում՝ մոտ 500 քմ, Խաշթառակ գյուղի հարակից դաշտավայրում՝ մոտ 2.5 հա, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Ֆիզկուլտուրնիկների փողոցի մոտակայքում՝ 200 քմ խոտածածկույթ: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր