211652_close_icon
views-count2786 դիտում article-date 11:00 25-02-2017

Ամերիկյան հատուկ ծառայությունը քննադատել է Թրամփի միգրացիոն քաղաքականությունը

ԱՄՆ-ի Ներքին ազգային անվտանգության նախարարությունը չի գովել երկրի նախագահ Դոնալս Թրամփի միգրացիոն քաղաքականության մասին որոշումը և համարել է այն անարդյունավետ միջոց, հաղորդում է BBC-ն։ Սպիտակ Տունը երկրի հատուկ ծառայություններին հանձնարարել էր գնահատել այն քայլերը, որոնք ընդունվել են Թրամփի կողմից։ Դրա շրջանակներում նախարարությունը զեկույց է պատրաստել, որում ասվում է, որ 7 երկրների քաղաքացիներին ԱՄՆ-ի տարածք ընդունելու արգելքը սխալ որոշում էր, իսկ ԱՄՆ-ի քաղաքացիություն ընդունելը դժվար թե հանդիսանա պոտենցիալ ահաբեկչական ակտիվության հուսալի ցուցիչ։ Մեկնաբանելով զեկույցի վերաբերյալ Թրամփի արձագանքը՝ Սպիտակ Տան պաշտոնական ներկայացուցիչ Մայքլ Շորթը հայտարարել է, որ դա այն ամբողջական հետախուզական վերլուծությունը չէ, որը խնդրել է պատրաստել նախագահը։

Նմանատիպ նյութեր