211652_close_icon
views-count2646 դիտում article-date 20:12 24-02-2017

Հայաստան-Եվրամիություն ազատ առևտրի մասին համաձայնագիրը կարող է ստորագրվել շուտով. Տիգրան Սարգսյան

Եվրամիության և Հայաստանի միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին համաձայնագիրը կարող է ստորագրվել մոտ ժամանակներս: Այս մասին Բեռլինում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ, Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, հայտնում է [url=http://tass.ru/ekonomika/4049121]ՏԱՍՍ[/url] գործակալությունը: «Կարծում եմ՝ մոտ ժամանակներս այն կստորագրվի»,- ասել է նա: Տիգրան Սարգսյանը նշել է. «Հայաստանի դիրքորոշումը միշտ էլ այն է եղել, որ պետք է աշխատենք ինչպես Եվրամիության, այնպես էլ ԵԱՏՄ-ի հետ: Մենք չպետք Է հակադրենք այս երկու վեկտորները»: Սարգսյանի խոսքով՝ Հայաստանը և ԵՄ-ն հարկադրված էին նոր համաձայնագրի շուրջ վերստին սկսել աշխատանքը, քանի որ նախորդ տարբերակն արգելափակվել էր Բրյուսելի կողմից: «Ցավոք, բանակցությունների վերջին փուլում եվրոպացի գործընկերների դիրքորոշումն ավելի կոշտ դարձավ, ուստի մենք վերագործարկեցինք գործընթացը»,- պարզաբանել է Սարգսյանը:

Նմանատիպ նյութեր