211652_close_icon
views-count8771 դիտում article-date 19:53 24-02-2017

Ծաղկաձորում կորած ՌԴ քաղաքացին հայտնաբերվել է

Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում այսօր՝ փետրվարի 24-ին, կորած Ռուսաստանի Դաշնության անչափահաս քաղաքացին հայտնաբերվել է,  այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից: Որոնողական աշխատանքներին միացել են նաև ճոպանուղու աշխատակիցները, որոնք ժամը 16.12-ին Թեղենիս լեռան լանջին հայտնաբերել են 2001 թ. ծնված Կ. Չ-ին և տեղափոխել անվտանգ տարածք: Ավելի վաղ ահազանգ  էր ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու 3-րդ դահուկային ուղու 3-րդ ոլորանից երիտասարդ դահուկորդը թեքվել է անհայտ ուղղությամբ և մոլորվել:

Նմանատիպ նյութեր