211652_close_icon
views-count2236 դիտում article-date 14:57 22-02-2017

ԶՈՒ-ի պարենային ապահովման չափաքանակներից հանվում է ծխախոտի հատկացումը

ՀՀ պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության և Արտակարգ իրավիճակների նախարարության համակարգերի խաղաղ ժամանակ պարենային ապահովման չափաքանակներում հանվում է ծխախոտի, իսկ ԱԱԾ-ի մասով` նաև լուցկու հատկացումը: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության փետրվարի 23-ի նիստի օրակարգում: Հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2004 թվականի հոկտեմբերի 12-ին վավերացված 2003 թ.-ի մայիսի 21-ին Ժնևում ընդունված «Ծխախոտի դեմ պայքարի Առողջապահության համաշխարհային կազմակերպության շրջանակային կոնվենցիայի» պահանջներից (որին միացել են շուրջ 153 պետություն), ինչպես նաև ՀՀ ծխախոտի դեմ պայքարի պետական ծրագրի դրույթներից, ինչպես նաև «Առողջ զինվոր` առանց ծխախոտի» ծրագիրը, որի հիմնական նպատակը զինծառայողների առողջությունը պահպանելն է:

Նմանատիպ նյութեր