211652_close_icon
views-count18489 դիտում article-date 20:42 21-02-2017

«Արմենիա» բժշկական կենտրոնում բուժում ստացող, 2 ոտքերից զրկված ազատամարտիկը մեր օգնության կարիքն ունի. Պետպատվերի շրջանակներում բուժվող հիվանդներին չի տրամադրվում անհրաժեշտ դեղորայք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի անոթային բաժանմունքում պետպատվերի շրջանակներում ստացիոնար բուժում են ստանում բազմաթիվ հիվանդներ՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ ԼՂՀ-ից: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ԼՂՀ Հադրութի շրջանի Մարիամաձոր գյուղից ազատամարտիկ, 44-ամյա Վարդան Ամիրջանյանը նույնպես դեկտեմբերի 27-ից գտնվում է բժիշկների հսկողության տակ: Նա կռվել է Ղարաբաղի Հադրութի շրջանում, եղել դասակի հրամանատար: 1994թ.-ին կռվի դաշտում թշնամու արկի բեկորը մտել է Ամիրջանյանի աջ ոտնաթաթի մեջ, սակայն, ինչպես նա նշում է, չի ցանկացել զինվորներին մենակ թողնել ու պառկել հոսպիտալում. ոտքը վիրակապելուց հետո անմիջապես կռվի դաշտ է վերադարձել: Այս անգամ ամպուտացիա է արվել ազատամարտիկի ձախ ոտքը, իսկ աջը՝ տարիներ առաջ է արվել: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում նա ասում էր. «Չնայած վիրահատությունը պետպատվերի շրջանակներում է արվել, սակայն հետագա բուժման և անտանելի ցավերին դիմանալու համար դեղորայք չի տրամադրվում: Բժիշկներն ասում են, որ դեղորայք հասնում է, սակայն չկա, և ես ստիպված գումար եմ խնդրում նույն հիվանդասենյակում պառկած հիվանդներից, քանի որ օգնող ձեռք չունեմ»: Նույն հիվանդասենյակի մյուս հիվանդները նույնպես հավաստիացնում էին, որ համապատասխան դեղորայք չի տրամադրվում, հիվանդասենյակը բավարար չի ջեռուցվում, ինչի պատճառով չեն կարողանում քնել: Վերջում ազատամարտիկ Վ. Ամիրջանյանը խնդրեց սրտացավ մարդկանց, որ ով ինչով կարող է նեցուկ լինել իրեն, գոնե ցավազրկող դեղորայք կգտնի, կամ անվասայլակ տրամադրել՝ տեղաշարժվելու համար: Ցանկացողները կարող են զանգահարել Վ. Ամիրջանյանին հետևյալ հեռախոսահամարով՝[b] 094-20-37-69[/b]: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր