Արցախի ԱԻ պետական ծառայության տնօրենը տեսակցության է գնացել հանրապետական բժշկական կենտրոնում բուժում ստացող ՊԲ 6 ժամկետային զինծառայողներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Արցախի ԱԻ պետական  ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանն այսօր  տեսակցության է գնացել հանրապետական բժշկական կենտրոնում բուժում ստացող ՊԲ 6 ժամկետային զինծառայողներին, ովքեր 70 օր գտնվում էին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում:
 Ծառայության տնօրենը բարձր է գնահատել մերօրյա հերոսների կատարած սխրագործությունները,  շնորհակալություն է հայտնել բացառիկ կամքի ուժ ցուցաբերելու համար: Ժամկետային զինծառայողներից առողջական վիճակի մասին տեղեկանալուց հետո, Կարեն Սարգսյանը պատրաստակամություն է  հայտնել տղաներին աջակցել ցանկացած հարցով: 
Նշենք, որ թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացվող որոնողական աշխատանքների արդյունքում դեկտեմբերի 20-ին  Արտակարգ իրավիճակների պետական ծառայության, Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորակազմի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերով  հայ զինծառայողները վերադարձել են հայկական կողմ:
                                            
                    
                                            
                        ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանն այսօր տեսակցության է գնացել հանրապետական...
Опубликовано ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն Вторник, 22 декабря 2020 г.
 
                     
                     
                     
                     
            


