211652_close_icon
views-count1557 դիտում article-date 11:52 21-02-2017

Դեսպան Գալոյանն իր հավատարմագրերը հանձնեց Կոլումբիայի նախագահին

Փետրվարի 16-ին Կոլումբիայում ՀՀ դեսպան Աշոտ Գալոյանը (նստավայրը՝ Բրազիլիա) Բոգոտայում իր հավատարմագրերը հանձնեց Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոս Կալդեյրային: Նախագահ Սանտոսի հետ ունեցած զրույցի ժամանակ դեսպան Գալոյանն ընդգծեց հայ-կոլումբիական երկկողմ հարաբերությունների ամրապնդման և զարգացման անհրաժեշտությունը: ՀՀ դեսպանը բարձր գնահատեց Նախագահ Սանտոսի քաղաքական մեծ ներդրումը` կեսդարյա ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման գործում, որի համար վերջինս արժանացավ Նոբելյան խաղաղության մրցանակի: Անդրադառնալով աշխարհում խաղաղության հաստատման հարցին՝ դեսպան Գալոյանը հատուկ նշեց վերջերս Բոգոտայում կայացած Խաղաղության նոբելյան մրցանակակիրների 16-րդ համաժողովի դերը: Կոլումբիայի Նախագահը, կարևորելով ՀՀ դեսպանի նշանակման փաստը, պատրաստակամություն հայտնեց բոլոր առանցքային ոլորտներում աջակցել երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Կոլումբիայի արտաքին գործերի նախարար Մարիա Անխելա Հոլգուինի հետ ունեցած առանձնազրույցի ժամանակ կողմերն ի թիվս այլ հարցերի նաև պայմանավորվածություն ձեռք բերեցին առաջիկայում աշխատանքներ իրականացնել երկու երկրների միջև վիզաների ազատականացման հարցի շուրջ։

Նմանատիպ նյութեր