211652_close_icon
views-count4691 դիտում article-date 20:05 20-02-2017

Հաջողության հասնելու համար հրամանատարը պետք է առաջնորդի պատախանատվություն ունենա. Վիգեն Սարգսյան

ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ԶՈՒ ղեկավար կազմի հնգօրյա օպերատիվ հավաքը: Ողջունելով հավաքի մասնակիցներին և ԶՈՒ ղեկավար կազմի գիտելիքների բարձրացման համատեքստում կարևորելով ամենամյա հավաքի դերն ու նշանակությունը՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդես է եկել «Առաջնորդություն և կառավարում» թեմայով դասախոսությամբ: «Յուրաքանչյուր հրամանատար իր մեջ համադրում է երկու կարևոր գործառույթ. կառավարչի, քանի որ նրան է վստահված կառավարելու իր ենթակայության ներքո գործող ստորաբաժանման գործունեությունը, և առաջնորդի գործառույթ, քանի որ հաջողության և արդյունքի հասնելու համար սպան, հրամանատարը պետք է առաջնորդի հատկանիշներ ու պատախանատվություն ունենան: Ուստի իմ՝ որպես պաշտպանության նախարարի ակնկալիքն է տեսնելու այս հատկանիշների դրսևորումը զինվորական ծառայության ընթացքում»,- ընդգծել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Օպերատիվ հավաքին դասախոսություններ կարդացին նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը: Բանախոսներն անդրադարձան Հայաստանի տնտեսության զարգացման առաջնահերթություններին, ներքին և արտաքին մարտահրավերներին, միջազգային գործակցության ընդլայնման հնարավորություններին, ՀՀ արտաքին քաղաքականության ուղղություններին, ԶՈՒ պատրաստության և արտաքին հնարավոր ոտնձգություններին դիմագրավելու խնդիրներին: [url=https://shamshyan.com/hy/article/2017/02/20/1059348/]Հիշեցնենք[/url], որ հավաքին ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի հետ հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը հավաքի մասնակիցների հետ խոսել է Հայաստանի Հանրապետության հանրային և ազգային անվտանգության օրախնդիր հարցերի մասին, ինչպես նաև պատասխանել օպերատիվ հավաքի մասնակիցներին հետաքրքրող հարցերին:

Նմանատիպ նյութեր