211652_close_icon
views-count39402 դիտում article-date 10:46 20-02-2017

Միջազգային չափանիշներին համապատասխան ճանապարհը կառուցողներն ասում էին. «Նախարարն ինտերնետով հետևում է մեզ, վարորդները էլ, եթե հիմա քրֆում են, հետո օրհնելու են». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Տևական ժամանակ է, ինչ սկսվել է կապիտալ ավտոճանապարհի կառուցում՝ Երևան-Վանաձոր-Բագրատաշեն ավտոճանապարհի Մ6 ճանապարհահատվածում։ Աշխատանքները կատարվում են՝ ըստ սահմանված գրաֆիկի և շինարարական աշխատանքները կատարողները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում անկեղծանում էին՝ ասելով. «Տեխնիկական ոչ մի խնդիրներ չկան, քանի որ վերազինված ենք ժամանակակից մեքենաներով։ Փորձելու ենք անել ամեն ինչ, որպեսզի ճանապահի բացումը լինի սահմանվածից մի փոքր շուտ, որովհետև կատարվել են ահռելի աշխատանքներ։ Որոշ հատվածներում անգամ ճանապարհները լայնացնելու նպատակով պայթեցումներ են եղել։ Աշխատանքները տեղում օնլայն եղանակով հետևելու նպատակով ՀՀ կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հանձնարարականով տեղադրվել են հատուկ տեսախցիկներ, ինչը հնարավորություն էր տալիս կապի նախարարությունից հետևել շինարարական աշխատանքներին։ Աշխատանքների կատարման վերահսկողությունը նախարար Վ. Մարտիրոսյանի կարգադրությամբ հանձնարարվել է «Հայավտոճան»-ի տնօրեն Աշոտ Արշակյանին։ Ֆոտոլրագրողի հարցին, որ, եթե պատասխանատուները նշում են, թե ժամկետից շուտ են հանձնելու ճանապարհը, արդյո՞ք չի ազդի որակի վրա, ճանապարհը կառուցապատողներն ասում էին. «Ժողովուրդը կարող է չանհանգստանալ, ամեն ինչ արվում է բարձր մակարդակով ու եթե հիմա անհարմարությունների պատճառով վարորդները մեզ մեկումեջ հայհոյում են, ապա այն հանձնելուց հետո օրհնելու են, քանի որ, վստահեցնում ենք՝ ճանապարհը լինելու է միջազգային չափանիշներին համապատասխան»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 90+
90+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր