211652_close_icon
views-count4977 դիտում article-date 11:07 20-02-2017

Հիտլերի անձնական հեռախոսն աճուրդում վաճառվել է 243.000 դոլարով

Երրորդ ռեյխի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի անձնական օգտագործման հեռախոսը, որից նա օգտվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, աճուրդի է հանվել և վաճառվել 243.000 ԱՄՆ դոլարով, հայտնում է BBC-ն։ Գնորդի ինքնությունը չի բացահայտվել։ Աճուրդն անցացվել է ամերիկյան Մերիլենդ նահանգի Չեսափիք քաղաքում։ Հեռախոսի նախնական գին էր սահմանվել 100.000 դոլարը։ Նրա վրա փորված է Հիտլերի անունը։ Այն 1945 թվականին հայտնաբերվել էր բեռլինյան մի բունկերում։ Կազմակերպիչների խոսքով՝ հեռախոսը մի իսկաան զանգվածային զենք էր, քանի որ հենց նրանով էր Հիտլերը տվել բազմամիլիոնանոց զոհերի հանգեցրած հրամանները։

Նմանատիպ նյութեր