211652_close_icon
views-count2428 դիտում article-date 15:16 18-02-2017

Նեթանյահուն Թրամփին հրավիրել է Իսրայել

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին հրավիրել է Իսրայել։ Այդ մասին հայտնել է MSNBC հեռուստաալիքը։ «Այո, ես դա արել եմ»,-հաստատել է տեղեկությունը Նեթանյահուն՝ իրեն ուղղված համապատասխան հարցին պատասխանելով։ Միևնույն ժամանակ նա վստահություն է հայտնել, որ Թրամփն անպայման կընդունի իր հրավերքը և կայցելի հրեական պետություն։ Նեթանյահուի խոսքով՝ ինքը ԱՄՆ-ի նախագահին համարում է իսրայելական ազգի վստահելի ընկերը։

Նմանատիպ նյութեր