Էրդողանը Թրամփին հրավիրել է Թուրքիա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է իր առաջին պաշտոնական այցը կատարել Թուրքիա։
Ինչպես հայտնում է Sabah թերթը, այդ մասին Էրդողանն ասել է՝ պատասխանելով թուրք-ամերիկյան հարաբերությունների մասին լրագրողների հարցին։ Թուրքիայի նախագահը գտնում է, որ երկու երկրների հարաբերությունները ռազմավարական բնույթ են կրում։
Ավելի վաղ Թրամփի խորհրդական Մայքլ Ֆլայնը հայտարարել էր, որ Թուրքիան տարածաշրջանում ԱՄՆ-ի ամենակարևոր ռազմավարական դաշնակիցն է, և Վաշինգտոնը պետք է շարունակի Անկարային աջակցել։
«Անկարայի հետ հարաբերությունները պետք է Նահանգների արտաքին քաղաքականության համար առաջնային դառնան»,-ասել էր Ֆլայնը։