211652_close_icon
views-count3269 դիտում article-date 22:24 17-02-2017

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը

ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությանը: Հանդիպման հիմնական նպատակը Քաղաքանության զարգացման գործողությունների վերաբերյալ վերջնական պայմանավորվածությունների և ժամկետների ճշգրտումն էր: ԱԶԲ պատվիրակության ղեկավար Մաթ Հոջը ներկայացրել է Բանկի դիրքորոշումը մի շարք հարցերի վերաբերյալ: Նա ներկայացրեց, որ Հայաստանի խմելու ջրի համակարգը միասնական վարձակալի հանձնելու պայմանագիրը աշխատանքային նոր ուղություններ և պարտավորություններ է առաջ բերում, որոնք հստակեցման կարիք ունեն: Բացի այդ, ԱԶԲ-ն այս պահին աշխատում է ՀՀ կառավարության կողմից հաստատված խմելու ջրի ռազմավարության հնարավոր վերանայման և զարգացումների վերաբերյալ զեկույցի վրա, որն առաջիկայում կներկայացվի Կառավարությանը: ՋՏՊԿ նախագահ Արսեն Հարությունյանը նշել է, որ այս զեկույցը կարևոր նշանակություն կարող է ունենալ ռազմավարության վերանայման և զարգացման համար և ներկայացրեց հայկական կողմի դիրքորոշումը՝ բարձրացված խնդիրների վերաբերյալ: Կոմիտեի նախագահը կարևորել է այն, որ Քաղաքանության զարգացման գործողությունների ծրագիրը շուտով կամրագրվի նաև Կառավարության համապատասխան որոշմամբ, որն առավելապես կորոշակիացնի խնդիրները, պատասխանատուներին և իրականացման ժամկետները: Քննարկված հարցերի շուրջ քաղաքական որոշումների կայացումից հետո կողմերը պայմանավորվեցին աշխատանքը շարունակել փորձագեգետների մակարդակաով: [b]ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր