211652_close_icon
views-count3788 դիտում article-date 16:51 17-02-2017

«Ես այսօրվա գործող իշխանություններին դեմ եմ». Սեյրան Օհանյան. aravot.am

Այսօր Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի անդամները ասուլիս էին հրավիրել եւ դաշինքը գլխավորող Սեյրան Օհանյանը, անդրադառնալով Մարտի 1-ին, ասաց. «Մարտի 1-ի իրադարձությունները մեր հայ հասարակության համար ամենացավալի, ամենաողբերգալի իրադարձություններն են, այդտեղ համապատասխան աշխատանքներ իրականացրել եւ այսօր էլ իրականացնում են ներկայիս իշխանությունները», հայտնում է [url=http://www.aravot.am/2017/02/17/856678/]aravot.am[/url]-ը։ Նա ասաց, որ փաստահավաք խմբի տեղեկատվությունն ուսումնասիրելով պարզ է դառնում, որ ԶՈՒ -ն ներգրավված չի եղել դրանում. «Եթե մենք գանք իշխանության, պատասխանատու կերպով կտանենք»: Հարցին` Սամվել Բաբայանը չի հերքում, որ աջակցում է դաշինքին, նա ի՞նչ դերակատարում ունի՝ Վարդան Օսկանյանը պատասխանեց, որ նա մեծ ներդրում ունի Արցախի հարցում, չի կարող անտարբեր լինել, բնականաբար, համակրանք ունի որոշ քաղաքական ուժերի նկատմամբ. «Ակնհայտ է, որ իր համակրանքը ավելի շատ մեր դաշինքի նկատմամբ է»: Սեյրան Օհանյանից հետաքրքրվեցին, թե իր պաշտոնավարման ժամանակ ի՞նչ խնդիրներ են եղել իշխանությունում` կոռուպցիա եւ այլն: Նա պատասխանեց. «Նախ, ՀՀ նախագահի հետ ես որեւիցե մի խնդիր չունեմ, բացի նրանից, որ մենք ունենք այլ տեսակետներ` պետության կառավարման համակարգը ձեւավորելու եւ կառավարում իրականացնելու հարցում: Այդ տեսակետները ես կարտահայտեմ: Ես բավականին մեծ հարգանք ունեմ այսօրվա կառավարման համակարգում գործող տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների նկատմամբ, որոնց հետ ունեցել եմ գործընկերային եւ մարդկային հարաբերություններ: Բայց միեւնույն ժամանակ ես տեսել եմ բոլոր այն բացերը, որոնք գոյություն ունեն այսօր կառավարման համակարգում: Դրա համար ես պաշտոնին հրաժեշտ եմ տվել հանգիստ, որեւիցե մի գայթակղություն չի եղել»։ Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.aravot.am/2017/02/17/856678/]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր