1430 դիտում
17:21 27-02-2021
Այսօր միակ լեգիտիմ կառույցը բանակն է, և ճիշտ է անում, որ չի ենթարկվում այս ապիկար իշխանություններին. Սեյրան Օհանյան․ Tert.am
Այն, ինչ տիրում է Հայաստանի Հանրապետությունում, միանշանակ դավադրության, ապիկար կառավարման արդյունք է, ինչի մասին խոսում ենք ոչ միայն մենք, այլ նաև աշխարհի առաջատար ուժերը, նույնիսկ մեր թշնամիները: Այս մասին այսօր Բաղրամյան պողոտայում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքին հայտարարեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Գրում է Tert.am-ը։
«Այսօր նորից համոզվում եմ՝ թուրքական գործակալական շարասյունը ՀՀ-ում գլխավորում է Նիկոլ Փաշինյանը: Անձամբ Նիկոլ Փաշինյանն է պատասխանատու պատերազմի և պարտության համար, քանի որ մերժեց մեր գրոծընկերների հետ հարաբերությունները, Մինսկի խմբի ֆորմատը, Ալիևը ինքն ասաց, որ Փաշինյանն է նախաձեռնել, որպեսզի երկուսով պլանավորեն Արցախի հարցը լուծումը, նա լուծեց պատերազմով և տարավ դեպի պարտություն»,- ասաց Օհանյանը:
Նա հայտարարեց, որ այսօր միակ լեգիտիմ կառույցը բանակն է. «Կառավարությունը ընդհանուր առմամբ ձախողել է սոցիալ-տնտեսական գործընթացը, կառավարությունը Նիկոլի գլխավորությամբ չի կատարել ՀՀ-ի սահմանների անձեռմխելիության, սահմանազատման խնդիրները, թուրքը, ադրբեջանցին հենց այնպես եկել, կանգնել է իր համար հարմար դիրքերում»,-ասաց նա:
Սեյրան Օհանյանը նշեց, որ բանակը ճիշտ է անում, որ չի ենթարկվում այս ապիկար իշխանություններին և կոչ արեց գալ հանրահավաքի՝ բանակի թիկունքը ամուր պահելու համար: «Այսօր հայկական բանակը իր քայլը կատարեց, հայկական բանակը ժողովրդի կողքին է: Խոսքս վերաբերում է ԱԱԾ-ին, ոստիկանության բոլոր սպաներին, կոչ եմ անում կանգնել ժողովրդի կողքը: Պարոնայք գեներալներ, սպաներ, մարտական ընկերներ, կամավորականներ, կանգնեք ժողովրդի կողքին, ժողովուրդն էլ կկանգնի բանակի կողքին և միասին կհասնենք հաջողությունների»,- ասաց նա:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
7561 դիտում
21:52 27-01-2019
Սեյրան Օհանյան. Վստահ եմ, այսօր մեր բանակն ամուր կանգնած է իր դիրքերում
1168 դիտում
10:14 19-03-2024
Որպեսզի ստանանք այն, ինչ լեգիտիմ մերն է, պետք է պատրաստ լինենք տալ այն, ինչ լեգիտիմ մերը չի. Փաշինյան
Այս բաժնից
781 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
889 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
637 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին