211652_close_icon
views-count3536 դիտում article-date 19:17 15-02-2017

Մադրիդի ոստիկանությունը Մարադոնային հարցաքննել է հարձակում գործելու կասկածանքով

Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան ոստիկանության կողմից հարցաքննվել է Մադրիդի հյուրանոցում: 56-ամյա Մարադոնան ժամանել է Իսպանիայի մայրաքաղաք, որպեսզի աջակցի «Նապոլիին»` «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ խաղում, որը կայանալու է այսօր` Երևանի ժամանակով 23:45-ին: Նշվում է, որ արգենտիացուն կասկածում են հյուրանոցում սեփական համարում իր ընկերուհու վրա հարձակվելու մեջ: Հյուրանոցի մենեջերը ոստիկանություն է զանգահարել, հյուրանոց է եկել նաև շտապօգնության բրիգադը, սակայն Մարադոնայի ընկերուհին հրաժարվել է բուժզննում անցնել և հայտարարություն գրել:

Նմանատիպ նյութեր