211652_close_icon
views-count4386 դիտում article-date 17:05 15-02-2017

Չեմպիոնների լիգա. Բանկետի շարունակությունը` Մադրիդում և Մյունխենում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի երկրորդ խաղային օրը կկայանա ևս 2 հանդիպում: Այն բանից հետո, երբ խաղային առաջին օրը ՊՍԺ-ն [url=https://shamshyan.com/hy/article/2017/02/15/1058835/]քարը քարին չթողեց[/url] «Բարսելոնայից» (4:0), այսօր երկրպագուները բանկետի շարունակությունն են ակնկալում: Մանավանդ, որ դրա համար բոլոր հիմքերը կան: Երկու մրցավեճում էլ կբախվեն բաց, հարձակողական ֆուտբոլ ցուցադրող թիմեր: Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի կընդունի իտալական «Նապոլիին», որը վերջին շրջանում տպավորիչ արդյունավետություն է ցույց տալիս Իտալիայի առաջնությունում և այժմ ծարավ է հաղթարշավը շարունակել նաև Չեմպինոնների լիգայում: Իսկ Լոնդոնի «Արսենալը» Մյունխենում կխաղա «Բավարիայի» հետ: Սա արդեն դասական հակամարտություն է: Արդեն սովորական է դարձել, որ այս թիմերը գրեթե ամեն տարի Չեմպիոնների լիգայում իրար են հանդիպում: Որպես կանոն, «Բավարիան» միշտ հաղթող է դուրս գալիս: Բայց այժմ «Արսենալը» մտադիր է հանել մյունխենյան անեծքը: 2 հանդիպումն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով 23:45-ին: [b]Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին խաղեր [/b] «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) - «Նապոլի» (Իտալիա) «Բավարիա» (Գերմանիա) - «Արսենալ» (Անգլիա)
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր