211652_close_icon
views-count45580 դիտում article-date 18:34 13-02-2017

Միջոցառում Հադրութի զորամասում. դպրոցականների խոսքն ու նվերները զորամաս տարան վետերանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վաղվա օրվա Հայոց զինվորն այսօր սովորում է Հայաստանի դպրոցներում: Ազգասիրության, հայրենասիրության և ընկերասիրության մասին առաջին դասերն էլ ստանում ենք դպրոցական տարիքում ու վաղն ավելի հզոր և կայուն բանակ ունենալու համար այսօր մենք պիտի դպրոցներում ռազմահայրենասիրական շունչ և ոգի սերմանենք: Այս սկզբունքով առաջնորդվելով է, որ Երևանի  Քանաքեռ-Զեյթուն համայնքի Հրանտ Դինքի անունը կրող թիվ 44 հիմնական դպրոցի տնօրեն Մարինա Տոնոյանն ու ուսուցչական անձնակազմը, իրենց ուսումնական ծրագրերում մեծ դեր են տալիս բանակ- դպրոց կապին ու զինվորներին նվիրվող նախաձեռնություններին: Երեխաներն էլ մեծ սիրով և ոգևորությամբ լցված են սպասում ու մասնակցում այդ միջոցառումներին: Հերթական նախաձեռնության հեղինակը դպրոցի ուսուցչուհիներից Լիլյա Սարգսյանն էր, ով անձամբ նույնպես 3 զինվոր տղաների մայր է: Նախաձեռնության մասնակից դպրոցականները 4 արկղ քաղցրավենիքներ էին հավաքել և իրենց նամակների հետ միասին ՀՀ «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» կազմակերպության ակտիվ անդամ, ազատամարտիկ, զինվորական բժշկուհի Ալլա Նիկողոսյանի միջոցով ուղարկել Հադրութում ծառայող զինվորներին: Փետրվարի 11-ին ՀՀ «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» կազմակերպության անդամները հյուրընկալվեցին Հադրութի պաշպանական շրջանի զորամասերից մեկում, որտեղ էլ զինվորներին փոխանցեցին դպրոցականներից ստացած արկղերը: Այնուհետև զորամասի շարահրապարակում մեկնարկեց այցելության հանդիսավոր մասը, որի ընթացքում Ա. Նիկողոսյանն ընթերցեց Հրանտ Դինքի անվան դպրոցի ուղերձը զինվորներին, իսկ ՂՊՎ Արցախյան կառույցի պատասխանատու Ռոման Բալայանը ՂՊՎ նախագահ Յուրի Միքայելյանի անունից զինծառայության մեջ աչքի ընկած զինվորներին պարգևատրեց պատվոգրերով: ՀՀ «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» կազմակերպության կողմից Հայոց բանակի կազմավորման 25 ամյակի առթիվ, պատվոգրերի արժանացան կրտսեր սերժանտ Վովա Ավետիքի Հայրապետյանը, շարքային Մուշեղ Հունանի Թովմասյանը, շարքային Շահեն Լևոնի Մադաթյանը, սերժանտ Նարեկ Հայկի Գալստանը, ինչպես նաև զորամասի հրամանատար, գնդապետ Սերգեյ Սլավայի Շաքարյանն ու զորամասի շտաբի պետ փոխգնդապետ Դմիտրի Վովայի Ավետիսյանը: Լուսանկարները և տեսանյութը՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր