211652_close_icon
views-count5088 դիտում article-date 15:00 13-02-2017

ՌԴ ՊՆ-ն հրապարակել է ԻՊ ահաբեկիչների կողմից Պալմիրայի անտիկ հուշարձանների ոչնչացման տեսագրությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինները ոչնչացնում Սիրիայի Պալմիրա քաղաքի պատմական հուշարձանները, հայտնում է gazeta.ru-ն։ Ռուսական անօդաչու սարքը ֆիքսել է մ.թ.ա. 270 թվականին կառուցված հռոմեական ամֆիթատրոնի ճակատային հատվածի ու հայտնի Տետրապիլոնի ոչնչացման պահը։ Ռուսական անօդաչուները ֆիքսել են նաև քաղաքում ահաբեկիչներին պատկանող բեռնատարների ու ավտոմեքենաների շարժի ակտիվացում։ «Դա վկայում է այն մասին, որ ԻՊ գրոհայինները պատրաստվում են պայթուցիկ սարքեր ներկրել քաղաք, որպեսզի հնարավոինս շատ փլուզեն անտիկ հուշարձանները»,-ասված է ՌԴ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր