211652_close_icon
views-count6425 դիտում article-date 15:00 11-02-2017

Ժոզե Մոուրինյո. Իբրահիմովիչին մնաց մեկ մրցաշրջան

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր կարծիքն է հայտնել թիմի հարձակվող Զլաթան Իբրահիմովիչի հեռանկարների մասին: «Վստահ եմ, որ նա կմնա թիմում: Նա ՄՅՈւ է տեղափոխվել այստեղ 2 մրցաշրջան անցկացնելու մտադրությամբ: Ընդ որում, ցանկացած խաղացողի համար առաջին տարին ավելի հաջող է, քան` երկրորդը: Զլաթանը գիտի, որ մենք հաջորդ մրցաշրջանում ավելի ուժեղ կլինենք և նրա հետ ֆանտաստիկ պահեր կկիսենք, հնարավոր է, որ դա նրա վերջին մրցաշրջանը լինի ամենաբարձր մակարդակով: Այնպես որ, վստահ եմ, որ ամռանը նա կմնա: Նա հարմարվել է ակումբին, իրավիճակին: Խնդիրներ չեմ տեսնում նաև նրա ընտանիքի համար: Ես նրան հանգստյան օրերի համար որոշ խորհուրդներ էի տվել, որ նա կարող է Շվեդիա գնալ, սակայն նա գերադասեց մնալ այստեղ: Այնպես որ, վստահ եմ, որ նա կմնա», ասել է Մուորինյոն:

Նմանատիպ նյութեր