211652_close_icon
views-count1999 դիտում article-date 14:32 11-02-2017

Անգլիայի դպրոցներում կիբերանվտանգության դասեր կանցկացվեն

Անգլիայի դպրոցներում այսուհետ կիբերանվտանգության դասեր կառաջարկվեն խելացի աշակերտներին։ Նպատակը պետությունը հաքերային հարձակումներից պաշտպանող պոտենցիալ փորձագետներ գտնելն է ու զարգացնելը, հաղորդում է BBC-ն։ Երկրի կառավարությունը հայտարարել է, սկզբում կհրավիրվեն 14 տարեկան շուրջ 6000 դպրոցականներ։ Նրանք 2017 թվականի սեպտեմբերից շաբաթական 4 ժամ կմասնակցեն հատուկ դասընթացների։ Ծրագիրը նախատեսված է 5 տարվա համար։ Իսկ պետությունը կծախսի մոտ 25 մլն դոլար։ Հետագայում ծրագրվում է ամենահեռանկարային ուսանողներին համալսարանական պարգևատրումներ հանձնել և նշված բնագավառում աշխատանք առաջարկել։

Նմանատիպ նյութեր