211652_close_icon
views-count6974 դիտում article-date 10:04 11-02-2017

ՀՀ և ԼՂՀ տարածքներում փակ ու դժվարանցանելի ավտոճանապարհներ կան. ՀՀ ԱԻՆ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ի ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Դժվարանցանելի է Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը: Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքում, Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արագածոտնի մարզի Աշտարակի և Արագածի տարածաշրջաններում, Արմավիրի մարզում առկա է մառախուղ: Արագածոտնի մարզի Աշտարակի և Արագածի տարածաշրջաններում, Սյունիքի, Արմավիրի, Կոտայքի մարզերում (բացառությամբ Հրազդան քաղաքի) տեղում է ձյուն: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում: *** Ճանապարհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝ Դժվարանցանելի են Մ-12 ավտոճանապարհի Գորիս-Բերձոր հատվածը և Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը: Հանրապետության ողջ տարածքում տեղում է ձյուն:

Նմանատիպ նյութեր