211652_close_icon
views-count4265 դիտում article-date 14:02 09-02-2017

Դավիթ Հարությունյանին հեռացրել են «Հայկական վերածնունդ»-ից. պատճառը, ըստ ՀՎԿ երիտմիության, ոչ պատշաճ վարքագիծն է եղել

Այսօր կայացած «Հայկական վերածնունդ» կուսակցության երիտասարդական միության վարչության նիստում որոշում է կայացվել ոչ պարկեշտ վարքագծի պատճառով Դավիթ Հարությունյանին հեռացնել ՀՎԿ երիտմիությունից, հետևաբար նաև՝ կուսակցությունից: Այդ առնչությամբ ՀՎԿ երիտասարդական միությունը հայտարարություն է տարածել, որում մասվում է. «Դավիթ Հարությունյանը քաջ գիտակցում էր, որ առաջիկայում ոչ պատշաճ վարքագծի համար ինքը կարող էր հեռացվել երիտմիությունից եւ կուսակցությունից, հետեւաբար փորձել է մեկ քայլ առաջ ընկնել ու ներկայացնել, թե իբր ինքը սկզբունքային մարդ է ու հեռացել է կամովին, իսկ կուսակցությունից նրան հեռացնելու պատճառների մասին Դավիթ Հարությունյանը տեղյակ էր: Դատապարտելի ենք համարում Դավիթ Հարությունյանի նման ձեւակերպումները կուսակցության եւ կուսակցության նախագահի հասցեին ու, միեւնույն ժամանակ, տարակուսելի է , որ նույն անձը ընդամենը երկու օր առաջ դիֆերամբներ էր ձոնում կուսակցությանն ու նրա ղեկավարին, որի վկայությունն է նրա բազմաթիվ հեռուստաեթերները, ելույթները, ինչպես նաեւ իր իսկ կողմից ստորագրված փաստաթղթերը: Չնայած մյուս կողմից սույն երիտասարդի մոտ նման վարքագիծը կարող է օրինաչափ լինել, քանզի ժամանակին ԲՀԿ-ն լքած եւ «Հայկական վերածննդին» միացած Դավիթ Հարությունյանը նման բառապաշարով, բնորոշումներով էլ խոսում էր նույն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մասին: Իսկ ինչ վերաբերում է սկզբունքայնությանն ու գաղափարական պայքարին, ապա արդեն մի քանի անգամ ճամբարափոխությունը խոսում է հենց անսկզբունքայնության մասին, որտեղ ամենասկզբունքային արժեքը նյութակն շահն է, ինչում բոլորս առաջիկայում կհամոզվենք, երբ վերը նշված երիտասարդը կհայտարարի, թե որն է լինելու այն հերթակն քաղաքական ուժը, որին ինքը հավատարմության երդում է տալու»:

Նմանատիպ նյութեր