211652_close_icon
views-count22659 դիտում article-date 16:49 08-02-2017

Շղթայական ավտովթար Շիրակի մարզում. բախվել են «Нива»-ն և ճակատ-ճակատի՝ «07»-ն ու «Վազ 2115»-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 8-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի Ազատան գյուղի խաչմերուկում բախվել են 35-ամյա Վաչագան Իկիլիկյանի վարած Վազ 21214 մակնիշի 81 FV 001 համարանիշի, 48-ամյա Աշոտ Բաղդասարյանի վարած Վազ 2115 մակնիշի 23 ՏՕ 248 համարանիշի և 29-ամյա Սիփան Մինասյանի վարած Վազ 2107 մակնիշի X 976 KX 197 ռուսական համարանիշներով ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի տեսուչներ Արգամ Մելիքյանն ու Դավիթ Մարգարյանը, ինչպես նաև «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր