2164 դիտում
14:43 07-02-2017
Նախագահ Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Թաիլանդի նորանշանակ դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Թաիլանդի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քրիանգսակ Քիթիչայսերին (նստավայրը՝ Մոսկվա):
Նախագահը շնորհավորել է դեսպանին և մաղթել հաջողություններ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Ընդգծելով, որ պատմականորեն ձևավորված հայ-թաիլանդական բարեկամական ամուր հարաբերությունների վրա հիմնված կապերը Հայաստանի անկախացումից հետո շարունակում են զարգանալ նույն ոգով, Նախագահը, այդուհանդերձ, անհրաժեշտ է համարել նոր թափ հաղորդել փոխգործակցությանը՝ նկատի առնելով ամենատարբեր ոլորտներում համագործակցության առկա մեծ ներուժն ու ստեղծված նախադրյալները:
Դեսպան Քիթիչայսերին նշել է, որ արդեն մի շարք հանդիպումներ ու քննարկումներ է ունեցել Հայաստանում՝ հայ-թաիլանդական առևտրատնտեսական կապերն ամրապնդելու և համագործակցությունը փոխշահավետ ու հեռանկարային մի շարք ոլորտներում՝ ոսկերչություն, զբոսաշրջություն, գյուղատնտեսություն, դեղագործություն և այլն, զարգացնելու ուղղությամբ ակտիվ քայլեր ձեռնարկելու համար:
Դեսպանը և ՀՀ Նախագահը երկուստեք գոհունակությամբ են խոսել նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու բարեկամ երկրների փոխգործակցության մասին:
Թաիլանդի դեսպանը նշել է, որ իր երկիրը հետաքրքրված է ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունը զարգացնելու հարցում և այդ նպատակով ակնկալում է Միության անդամ Հայաստանի աջակցությունը ևս:
Նմանատիպ նյութեր
1931 դիտում
22:36 11-12-2018
Թաիլանդի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Թաիլանդի թագավորին
877 դիտում
15:17 15-05-2014
Նախագահ Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի նորանշանակ դեսպանը
634 դիտում
14:36 09-09-2014
Նախագահ Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հորդանանի նորանշանակ դեսպանը
Այս բաժնից
346 դիտում
11:18 26-04-2024
Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ոստիկանություն
427 դիտում
10:31 26-04-2024
Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանքի տակ
787 դիտում
09:47 26-04-2024
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել