211652_close_icon
views-count5353 դիտում article-date 11:53 06-02-2017

«Քաթարական ավիաուղիներ»-ի օդանավն իրականացրել է առաջին ամենաերկար ուղիղ թռիչքը

Qatar Airways ավիաընկերությանը պատկանող Boeing 777-200 ուղևորատար ինքնաթիռն ավարտել է աշխարհում առաջին ամենաերկար ուղիղ թռիչքը, որն իրականացրել է Քաթարի մայրաքաղաք Դոհայից դեպի նորզելանդական Օքլանդ, հաղորդում է BBC-ն։ 14.5000 կմ տարածությունն ինքնաթիռը հաղթահարել է 16 ժամ և 15 րոպե։ Մասնագետները, սակայն, նշում են, որ վերադարձ թռիչքը հանդիպակաց քամու պատճառով կարող է տևել 18 ժամից ավելի։ Օքլենդի օդանավակայանի տնօրեն Ադրիան Լիթթլվուդի խոսքով՝ չի բացառվում, որ նորզելանդացիները կանոնավոր կերպով սկսեն օգտվել այս չվերթից, քանի որ հաճախակի են մեկնում Եվրոպա։ Հաջորդ ռեկորդը կարող է պատկանել «Սինգապուրյան ավիաուղիներ»-ին, որը պատրաստվում է 2018 թվականից վերականգնել դեպի Նյու Յորք 19 ժամանոց ուղիղ չվերթները։

Նմանատիպ նյութեր