211652_close_icon
views-count71118 դիտում article-date 19:17 05-02-2017

Խոշոր ավտովթար Երևանում . «Նոր Զովք» սուպերմարկետի մոտ բախվել են Mercedes-ն ու Ford Tranzit-ը, վերջինը բախվել է նաև մայթեզրին կայանված Opel-ին. Mercedes-ում հրդեհ է բռնկվել. կան վիրավորներ.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:10-ի սահմաններում Շիրազի փողոցում՝ թիվ 44 հասցեի դիմաց, «Նոր Զովք» սուպերմարկետի հարևանությամբ, բախվել են Mercedes մակնիշի 11 UL 111 համարանիշի և Ford Tranzit մակնիշի 35 AO 187 համարանիշի ավտոմեքենաները, իսկ վերջինը բախվել է նաև ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Opel մակնիշի 34 SM 729 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի աշխատակիցները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները՝ 2 մարտական հաշվարկով և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ինչպես նաև մարել Mercedes-ում բռնկված հրդեհը: Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր