211652_close_icon
views-count2888 դիտում article-date 17:59 03-02-2017

Ֆոտոլրագրող Սերդար Քորուջուն փորձում է կոտրել թուրքերի կարծրատիպերը Հայաստանի, Արցախի ու հայերի մասին

Թուրք լրագրող, սյունակագիր, CNN-ի թուրքական ծառայության համախմբագիրներից մեկն ու Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս» թերթի նախկին աշխատակից Սերդար Քորուջուն Հայաստանի և Արցախի տեսարժան վայրերում արած սեփական լուսանկարների ու մեկնաբանությունների միջոցով բացահայտում է Հայաստանը թուրք հասարակության համար: Քորուջուն Հայաստանի ծանոթագրությանը նվիրված բաժնի առաջին հոդվածում փորձում է կոտրել թուրքերի և Թուրքիայում ապրողների մոտ Հայաստանի ու հայերի մասին ձևավորված կարծրատիպերը: «Եթե դուք կարողանաք հաղթահարել ձեր գլխում եղած այդ փոքրիկ սահմանները՝ Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումն այդքան էլ կարևոր չէ», - գրում է Սերդարն ու հավելում՝ յուրաքանչյուր թուրք, ով մի փոքր «զարգացրել» է իր խիղճը, Երևանում խնդիրների չի հանդիպի:

Նմանատիպ նյութեր