211652_close_icon
views-count4773 դիտում article-date 13:04 03-02-2017

Թուրքիան հաստատել է. Էրդողանը մարտին կմեկնի Մոսկվա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։ Այդ մասին Interfax գործակալությանը հայտնել է ՌԴ-ում Թուրքիայի դեսպան Հուսեին Դիրիոզը։ «Նախագահի այցը Մոսկվա սպասվում է մարտի առաջին կեսին։ Այցի շրջանակներում կկայանա վերջին կես տարում նրա 4-րդ հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,-մանրամասնել է թուրք դեսպանը։ Հուսեինի խոսքով՝ քննարկվելու են ռուս-թուրքական հարաբերություններում ակնկալվող հետագա քայլերը։

Նմանատիպ նյութեր