211652_close_icon
views-count3145 դիտում article-date 10:20 03-02-2017

Բուհի կեղծ վկայականներ տալը շատ հեշտ է բռնվում. ԿԳ նախարար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջերս բացահայտել էր Հայաստանի երեք ոչ պետական բուհերում կեղծ դիպլոմներ տալու դեպքեր, բայց մինչև հիմա շարունակում է գաղտնի պահել այդ ուսումնական հաստատությունների անվանումները։ «Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք խոսել է այդ բուհերի ռեկտորների հետ, արդյո՞ք նրանք ընդունում են իրենց մեղքը, ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նշել է. «Քանի որ պաշտոնական դեռ որևէ խնդիր չկա իմ առաջ դրված, ի տարբերություն ռեկտորների՝ իրավասու չեմ որևէ արտահայտություն կամ խոսք ասելու։ Մենք աշխատում ենք, ունենք լավ բուհեր ոչ պետական համակարգում, եթե այդպիսի դեպքեր էլ լինում են, դրանք եզակի դեպքեր են, որովհետև, ի վերջո, կեղծ վկայականներ տալը շատ հեշտ է բռնվում, շատ հեշտ է բացահայտվում: Մկրտչյանն ասել է, որ համապատասխան քայլեր ԿԳՆ-ն կանի քրեական գործի ավարտից հետո միայն»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր