3829 դիտում
15:11 15-02-2020
Երբ փորձում եք ժողովրդին մոլորեցնել ու խաբել, իսկ հետո բռնվում եք, մի հատ էլ մե՞նք ենք մեղավոր. Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10220635164047168]էջում [/url]գրում է.
«Կառավարությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի Մերկելի խոսքից Վենետիկի հանձնաժողովի մասին հիշատակումը թաքցնելու մեղքը կանխատեսելիորեն գցել է թարգմանչի վրա:
Ու ներողության փոխարեն մի մուննաթ, մի զուննաթ, թե բա. "շահարկվող հատված":
Թարգմանիչը հասկացանք, ձեզ крайний եք գտել, բարդում եք վրեն: Բա վարչապետի պաշտոնական կայքէջում ո՞վ էր սկզբից աղավաղված տեղեկությունը տեղադրել ու տարածել: Այլմոլորակայիննե՞րը թե Մերսում Դինու՞լը։
Նման դեպքերում ժողովուրդը մի խոսք ունի, ասում է. "պադոշ":
Փաստորեն, երբ փորձում եք ժողովրդին մոլորեցնել ու խաբել, իսկ հետո բռնվում եք, մի հատ էլ մե՞նք ենք մեղավոր, որ ձեր ստերն ու մանիպուլիացիաները ջրի երես ենք հանում:
Ու ձեր "հեռարձակումները" մեր վրա թանկ չծախեք, ժամանակակից աշխարհում մեծ դժվարություն չէ, ինչպես տեսաք, այլընտրանքային աղբյուրներով ճշտել և բացահայտել իրողությունները, ինչը և անում եմ ձեր բոլոր միջազգային այցերի ընթացքում:
Դուք Վենետիկի հանձնաժողովից վախենում եք, ինչպես սատանան՝ խաչից»։
Նմանատիպ նյութեր
1162 դիտում
18:55 23-12-2023
«Բոլորս ենք մեղավոր» բանաձեւով Նիկոլը փորձում է փախչել պատասխանատվությունից»․ Արմեն Աշոտյան․ aravot.am
6849 դիտում
18:16 16-07-2015
Երբ մարտի են բռնվում կանայք. 30-ամյա Արևիկը դաժան ծեծի է ենթարկել եւ ճանկռոտել Մարիամին
Այս բաժնից
904 դիտում
20:18 25-11-2024
Սիսիանի տարածաշրջանում խիտ մառախուղ է
874 դիտում
19:28 25-11-2024
Բռնության, այդ թվում՝ գենդերային հիմքով բռնության որևէ դրսևորում արդարացում չունի․ ՄԻՊ