211652_close_icon
views-count9099 դիտում article-date 23:19 02-02-2017

Երվանդ Վարոսյան. Փաստաբանների պալատում գոյություն չունի հակակշիռների և զսպումների մեխանիզմ, կա ՓՊ մեկ նախագահ և վերջ. Tert.am

Փաստաբանների պալատի գործունեության, խնդիրների, կարգապահական պատասխանատվության ենթարկելու, Հանրային պաշտպանի գրասենյակի ծանրաբեռնվածության և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցեց Փաստաբանների պալատի խորհրդի անդամ, փաստաբան Երվանդ Վարոսյանի հետ: -[b]Պարո՛ն Վարոսյան, փետրվարի 11-ին Փաստաբանների պալատի խորհրդի ընտրությունն է տեղի ունենալու: Ի՞նչ կանխատեսում ունեք Դուք և համամի՞տ եք այն կարծիքների հետ, որ ՓՊ-ում ընտրություններն իր աղմուկով չի զիջում խորհրդարանական ընտրություններին:[/b] -Չգիտեմ՝ կիսում եմ այդ կարծիքը, թե ոչ, բայց ընտրություններ են, որոնք հիմնված են բազմակարծության վրա, բայց ես մի փոքր զարմացած եմ, թե ինչ կարևորություն է տրվում այս ընտրություններին: Տպավորություն է, որ կյանքի կռիվ է, բայց իրականում այդպես չէ: ՓՊ-ն, որպես կառույց, փաստաբանության առջև ծառացած խնդիրների լուծման ընդամենը մեկ օղակն է: -[b]Փաստաբանների պալատի նախագահը համամիտ չէ այն ձևակերպման հետ, որ Փաստաբանների պալատը բաժանված է թևերի, բայց, այնուամենայնիվ, տարակարծություններն ակնհայտ են, և դրանք շրջանառվում են անգամ մամուլում: Ի՞նչ է պատճառը։[/b] -Եթե վերանանք սուբյեկտիվ գործոններից, որոնք այնուամենայնիվ առկա են, խնդիրները թաքնված են Փաստաբանների պալատի կառավարման մարմինների միջև առկա հարաբերություններում: Մասնավորապես, Պալատում գոյություն չունի հակակշիռների և զսպումների մեխանիզմ, կա Պալատի մեկ նախագահ և վերջ: Իրականում այդ հակակշռող մարմինը, որն օրենքի տրամաբանությամբ պետք է լինի խորհուրդը, որպես այդպիսին չկա... Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2017/02/02/varosyan/2265724]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր