211652_close_icon
views-count3832 դիտում article-date 17:22 02-02-2017

«Բորուսիայի» տնօրեն. Օբամեյանգին խորհուրդ եմ տվել քիչ խոսել իր ծրագրերի մասին

Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայել Ցորկը, պատմել է թիմի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգի հետ ունեցած զրույցի մասին: «Ես հանդիպում եմ ունեցել Օբամեյանգի հետ և նրան խորհուրդ եմ տվել ավելի քիչ հարցազրույցներ տալ` ամռանը իր ծրագրեր մասին ու կենտրոնանալ Չեմպիոնների Լիգայի ուղեգրի համար պայքարի վրա: Մենք հիանալի հարաբերություններ ունենք Պիեր-Էմերիկի հետ, սակայն մենք պետք է մի բան անենք, որպեսզի ցույց տանք, որ կենտրոնացած ենք մարզական հարցերի վրա», ասել է Ցորկը:

Նմանատիպ նյութեր