211652_close_icon
views-count3950 դիտում article-date 11:00 01-02-2017

Հակառակորդն արևելյան ուղղությամբ 82 մմ-անոց ականանետ է կիրառել. ԼՂՀ ՊՆ

Հունվարի 31-ին և լույս փետրվարի 1-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 15 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 165 կրակոց, տեղեկացնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Արևելյան ուղղությամբ ադրբեջնական զինուժը կիրառել է նաև 82 միլիմետրանոց ականանետ (1 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական ծառայություն:

Նմանատիպ նյութեր