211652_close_icon
views-count3182 դիտում article-date 09:48 01-02-2017

Կառավարության կազմում փոփոխություններ են իրականացվելու մինչև խորհրդարանական ընտրությունները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առաջիկայում կառավարության կազմում կրկին փոփոխություններ են իրականացվելու։ Բանն այն է, որ անցած տարվա սեպտեմբերին, երբ ՀՀ կառավարության կազմը ձևավորելիս վարչապետ Կարեն Կարապետյանը նախարարներ էր նշանակում, պաշտոնյաների ընտրությունը երկու ձև մեկնաբանվեց, կամ նշանակվողներն իր թիմակիցներն էին, կամ մարդիկ, որոնցից լավն այդ պահին վարչապետը չէր հասցրել գտնել։ Եվ ահա մամուլում արդեն մի քանի անգամ տեղեկություններ են տարածվում այն մասին, որ վարչապետի «տեմպին» կառավարության ոչ բոլոր անդամներն են դիմանում։ Դա երբեմն տեսանելի է դառնում նույնիսկ կառավարության նիստերի ժամանակ։ «Ժողովուրդ» օրաթերթի՝ ՀՀ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները հայտնեցին, որ ՀՀ վարչապետը որոշակի փոփոխություններ է նախատեսում գերատեսչությունների ղեկավարների շրջանում։ Ընդ որում, խոսվում է այն մասին, որ չի խնայելու նաև իր բերածներից ոմանց։ Ու հիմա չի բացառվում՝ այդ փոփոխություններն իրականացվեն նույնիսկ մինչև խորհրդարանական ընտրությունները»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր