211652_close_icon
views-count4791 դիտում article-date 16:10 31-01-2017

Նաուրուն աշխարհի ամենափոքր կղզի պետությունն է, որի տարածքը կազմում է 21 կմ քառակուսի

Նաուրուն կամ Նաուրուի Հանրապետությունը կղզի պետություն է Միկրոնեզիայում՝ Խաղաղ օվկիանոսում։ Նրա ամենամոտ հարևանը Բանաբա կղզին է Կիրիբատիում 300 կմ արևելքում։ Միայն 21 կմ2, Նաուրուն աշխարհի ամենափոքր կղզի պետությունն է։ Բրիտանական համագործակցության «հատուկ անդամ» է։ Դեկտեմբերի 15 և 16, 2009 թվականներին, Նաուրուն դարձել է չորրորդ երկիրը, որ ճանաչել է Աբխազիան և Հարավային Օսիան՝ որպես Վրաստանից անկախ պետություններ։ Կղզին հայտնաբերել են անգլիացիները 1798 թ.-ին։ XIX դարում այստեղ բնակություն են հաստատել առևտրականներ, մարգարիտ որոնողներ։ Կղզին բազմիցս նվաճել են Գերմանիան, Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան: Հանուն անկախության շարժումն սկսվել է 1950-ական թվականներին։ Անկախություն է ձեռք բերել 1968 թ.-ի հունվարի 31-ին։ Բնակչության կեսից ավելին նաուրուցիներն են, բնակվում են նաև չինացիներ, Եվրոպայից և Խաղաղօվկիանոսյան կղզիներից ներգաղթածներ։ Մակերևույթը մինչև 65մ բարձրության սարահարթ է, ափերը շրջապատված են բուստային խութերով: Հարավ-արևմուտքում Բուադա լճակն է։ Կլիման հասարակածային է։ Խմելու ջուրը ներմուծվում է։ Ծովափնյա ցածրադիր դարավանդները պատված են կոկոսյան արմավենու տնկարկներով։ Շատ են ծովային թռչունները։ Նաուրուի հարստությունը ֆոսֆորիտների հանքավայրերն են, որոնց անխնա շահագործման հետևանքով երկրի տարածքի 1/3-ը վերածվել է համատարած բացահանքի։

Նմանատիպ նյութեր