211652_close_icon
views-count8540 դիտում article-date 09:03 31-01-2017

ՀՀ և ԼՂՀ տարածքներում փակ ու դժվարանցանելի ավտոճանապարհներ կան. ՀՀ ԱԻՆ

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 08:30 / 31.01.2017 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 31-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ և Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի Շենկանի-Միրաք ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Մ-11 Սոթք-քարվաճառ (22-38-րդ կմ հատված) և Տավուշի մարզի Նոյեմբերյան տարածաշրջանի ավտոճանապարհները: Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի և Դիլիջանի ոլորաններում, Ոսկեպար-Կողբ և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Շիրակի մարզի Ամասիա գյուղում առկա են տեղումներ ձյան տեսքով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում, բացի կցորդիչով ավտոմեքենաներից: *** Ճանապարհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝ Դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը: Հանրապետության ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Նմանատիպ նյութեր