211652_close_icon
views-count6216 դիտում article-date 15:56 30-01-2017

10-ամյա Գրիգոր Օսիպյանը շախմատի միջազգային մրցաշարի 1-ին մրցանակակիր է դարձել

Սույն թվականի հունվարի 19-26-ը Բելառուսի Հանրապետության Օրշա քաղաքում անցկացվեց «Օրշա-2017» շախմատի միջազգային մրցաշարը: Մրցաշարին մասնակցում էին տարբեր երկրների շախմատիստներ: Հայաստանը մրցաշարում ներկայացված էր «Նարվա» շախմատի դպրոցի 2 սաներով՝ Գրիգոր Օսիպյան, Խաչիկ Գևոնյան՝ «Նարվա» շախմատի դպրոցի հիմնադիր-տնօրեն, գլխավոր մարզիչ Նարեկ Վարազդատյանի ուղեկցությամբ: Մասնակիցների թվում էին նաև Լևոն Կարապետյանը Լոռիից և Արթուր Կարագյոզյանը` Կոտայքից: Մրցաշարի շրջանակներում կայացած կայծակնային շախմատի վերջնական արդյունքների համաձայն՝ «Նարվա» շախմատի դպրոցի սան Գրիգոր Օսիպյանը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և կիսեց 4-ից 5-րդ հորիզոնականները: Դասական շախմատի մրցաշարի մինչև 12 տարեկան պատանիների լավագույն շախմատիստ ճանաչվեց «Նարվա»-ի սան 10-ամյա 1-ին կարգային Գրիգոր Օսիպյանը: Լավագույն պարտիայի մրցանակը բաժին հասավ Վանաձորի ներկայացուցիչ Լևոն Կարապետյանին, իսկ «B» մրցաշարում Արթուր Կարագյոզյանը զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը և արժանացավ գումարային մրցանակի: Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ Գրիգոր Օսիպյանը հանդես էր գալիս ոչ իր տարիքային խմբում. նա մասնակցում էր «B» մրցաշարին` խաղալով այնպիսի աշխարհահռչակ գրոսմայստերի կողքին, ինչպիսին Ուկրաինայի ներկայացուցիչ Ալեքսանդր Բորտնիկն է, ում միջազգային վարկանիշն արդեն 2581 է: [b]«Նարվա» շախմատի դպրոցի լրատվական բաժին [/b]

Նմանատիպ նյութեր