211652_close_icon
views-count4998 դիտում article-date 18:38 28-01-2017

Ի պատասխան tert.am կայքում հունվարի 27-ին հրապարակված հոդվածի․ ԼՂՀ ՊՆ

Ի պատասխան tert.am կայքում հունվարի 27-ին հրապարակված «Զինկոմիսարիատում զինվորի զինգրքույկում սպիտակ ներկով ջնջել են ապրիլյան գործողություններին մասնակցելու հատվածը. վերջինս բողոքում է» վերտադրությամբ հոդվածի՝ ԼՂՀ պաշտպանության նախարարությունն իրազեկում է, որ զորացրված զինծառայող Հայկ Գինովյանն իր ծառայությունն անց է կացրել այն հատվածում, որտեղ ապրիլին բացահայտ պաշտպանողական և հակահարձակվողական ռազմական գործողություններ չեն ընթացել: Դրա համար էլ նրա զինգրքույկում նշված է միայն, որ նա ընդգրկված է եղել մարտական հերթապահության մեջ: Երկրորդ՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը երեկվա իր ասուլիսում, անդրադառնալով վերոնշյալ հարցին, տվել է համապատասխան պարզաբանում: Ուստի խնդրում ենք մեր լրատվամիջոցներին սույն հարցին մոտենալ ըմբռնումով և այն հրապարակային քննարկման նյութ չդարձնել: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Նմանատիպ նյութեր