211652_close_icon
views-count2608 դիտում article-date 12:28 28-01-2017

Մեքսիկայում կոչ են անում բոյկոտել ամերիկյան ապրանքների ներմուծումը

Մեքսիկայում ակտիվիստների մի խումբ արշավ է սկսել ԱՄՆ-ի դեմ՝ կոչ անելով բոյկոտել ամերիկյան ապրանքների ներմուծումը երկիր, հաղորդում է Time-ը։ Նման քայլի պատճառը, ինչպես հայտարարել են ակտիվիստները, դարձել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որդեգրած դիրքորոշումը Մեսիկայի հանդեպ։ Մասնավորապես, կոչ է արվում բոյկոտ հայտարարել McDonalds, Walmart, Starbucks և Coca-Cola հսկա ընկերությունների դեմ։ թափ առնում նաև #AdiosStarbucks /Ցտեսություն, Սթարբաքս/ հեշթեգը։ Հիշեցնենք, որ նախօրեին Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենիա Նիետոն կրկին հայտարարեց, որ իր երկիրը ԱՄՆ-ի հետ սահմանին կառուցվող 47/5 մլն արժողության արգելապատի համար չի վճարի։

Նմանատիպ նյութեր