211652_close_icon
views-count4071 դիտում article-date 10:30 28-01-2017

Խաչատուր Սուքիասյանը դեռևս չի կողմնորոշվել խորհրդարանական ընտրություններին իր մասնակցության հարցում. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր, «Սիլ Կոնցեռնի» հիմնադիր Խաչատուր Սուքիասյանը դեռևս չի կողմնորոշվել խորհրդարանական ընտրություններին իր մասնակցության ձևաչափի հարցում։ Մեր թղթակցի հետ զրույցում նա ասել է, որ, թեև ավելի վաղ հայտարարել էր, որ հունվարի 20-ից հետո իր որոշման մասին հայտարարություն կանի, սակայն մինչ օրս տարբեր ուժերի հետ քննարկումները շարունակվում են։ «Բարդ պրոցես է, դեռ ձգձգվում է»,– ասել է Խ.Սուքիասյանը` նշելով, որ երբ հստակեցում լինի՝ կտեղեկացնի։ «Այս պահին ՀԱԿ-ի հետ են շատ ակտիվ բանակցություններ ընթանում»,– հավելել է Սուքիասյանը։ Հարցին, թե Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումները որևէ արդյունք տվեցի՞ն, թե՞ այդ ուղղությունն էլ դեռ բաց է, Խ.Սուքիասյանը պատասխանել է, որ բոլորի հետ էլ քննարկումներն արդյունք տալիս են, բայց հայտարարությունների համար դեռ շուտ է»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր