14563 դիտում
17:59 25-01-2017
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն հայտնաբերել է շրջանառության մեջ դրված 10 հազար դրամանոց կեղծ թղթադրամներ
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն իրազեկում է, որ հայտնաբերվել են շրջանառության մեջ դրված 10 հազար դրամանոց կեղծ թղթադրամներ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կեղծ փողերը պատրաստվել են գունավոր պատճենահանման եղանակով: Ընդ որում, իսկականին առավել նմանեցնելու նպատակով, դրանց վրա փակցվել են 1.000 դրամ անվանական արժեքով թղթադրամներից կտրված պաշտպանիչ ժապավենաձև փայլաթիթեղներ: Կեղծ թղթադրամներն իրացվել են ՀՀ մարզերում գործող տարբեր բենզալցակայաններում՝ գիշերային ուշ ժամերին և վատ լուսավորության պայմաններում:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է քաղաքացիներին, որ վերոնշյալ թղթադրամների կեղծ լինելու հանգամանքը պարզելու համար անհրաժեշտ է առավել ուշադրություն դարձնել տարբերակիչ այնպիսի ակնհայտ հատկանիշների, ինչպիսիք են թղթադրամների ժապավենաձև փայլաթիթեղը և ջրանիշի առկայությունը:
Քրեական գործով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել կեղծ փողեր պատրաստելու, պահելու և իրացնելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 202-րդ հոդված)։ Ներկայումս միջոցներ են ձեռնարկվում՝ շրջանառության մեջ դրված կեղծ փողերի այլ նմուշներ հայտնաբերելու, ինչպես նաև նշված հանցանքին առնչակից անձանց բացահայտելու ուղղությամբ։
Դրամանենգությունից տուժած անձինք կարող են դիմել ՀՀ ԱԱԾ քննչական վարչությանը՝ հետևյալ հեռախոսահամարներով՝ (010) 57-90-58 և (010) 57-98-44:
Նմանատիպ նյութեր
2283 դիտում
18:42 06-06-2017
ԿԲ-ն նախատեսում է շրջանառության մեջ ներդնել 2000 դրամանոց թղթադրամներ․ tert.am
5487 դիտում
09:33 08-05-2018
1 միլիոն դրամանոց BMW X5 ու 800 հազար դրամանոց MERCEDES–BENZ. «Փաստ»
Այս բաժնից
421 դիտում
10:31 26-04-2024
Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանքի տակ
781 դիտում
09:47 26-04-2024
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել