211652_close_icon
views-count25651 դիտում article-date 13:58 25-01-2017

Մալազիայում հսկայական պիթոնը միանգամից 2 այծ է կուլ տվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մալազիայի գյուղերից մեկի բնակիչները ականատես են եղել մի տեսարանի, թե ինչպես է հսկայական օձը՝ պիթոնը, որի երկարությունը կազմում է մոտ 5 մետր, կուլ տվել 2 այծերի, հայտնում է The Daily mail-ը։ Իր զոհերին կուլ տալուց հետո պիթոնը ծանրությունից չի կարողացել շարժվել։ Սկզբում գյուղացիները փորձել են երկար մահակներով շոշափել պիթոնին, իսկ հետո հասկանալով, որ չի կարողանում շարժվել, մոտեցել են և անզեն ձեռքերով շոշափել։ Պահանջվել է 4 տղամարդ, որպեսզի կարողանան օձին տեղափոխել գյուղի տարածքից հեռու։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր