211652_close_icon
views-count5265 դիտում article-date 20:50 24-01-2017

Հանս-Յոահիմ Վատցկե. Հենց «Բորուսիան» բարձրակարգ թիմ է դառնում, «Բավարիան» մեր խաղացողներին հավաքում է

Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն մեկնաբանել է իր թիմի և «Բավարիայի» տրանսֆերային քաղաքականությունը: «Մեր աշխատանքը շատ ծանր է: Ամեն անգամ մենք ստիպված ենք հերթական քարը բարձրացնել լեռան գագաթը: Եվ ահա, երբ զգում ենք, որ բարձրակարգ թիմ ենք ստեղծել, հիմնականում «Բավարիան» կամ մյուսները վերցնում են մեր մեկ-երկու խաղացողների և ամեն ինչ փլուզվում է: Եվ մենք նորից պետք է ամեն ինչ զրոյից սկսենք: Բայց դա մեր ճանապարհն է և ոչ մի այլընտրանք չկա», ասել է Վատցկեն: Նշենք, որ վերջին տարիներին «Բորուսիայից» «Բավարիա» են տեղափոխվել Մատս Հումելսը (2016), Ռոբերտ Լևանդովսկին (2014) և Մարիո Գյոտցեն (2013):

Նմանատիպ նյութեր