211652_close_icon
views-count3401 դիտում article-date 16:32 23-01-2017

Ճապոնիայում առյուծը հարձակվել է մարդկանց վրա

Ճապոնիայում Shonan Animal Production ընկերությանը պատկանող կինոստուդիայում առյուծը հարձակվել է մարդկանց վրա, հաղորդում է Ria Novosti-ն։ Միջադեպի հետևանքով 2 հոգի վնասվծքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Դեպքը տեղի է ունեցել Նարիտա քաղաքում, նկարահանումներց առաջ, երբ 3 հոգի լվանում էին 10 տարեկան առյուծի վանդակը։ Առյուծը կապված է եղել, սակայն կարողացել է լրջորեն վնասել մի կնոջ ու մի տղամարդու։ Նշված վայրում պահվում են նաև ընձառյուծներ, շներ, կատուներ, ձիեր, զեբրեր, ուղտեր, կենգուրու և կապիկներ։

Նմանատիպ նյութեր